Կարտոֆիլով կարկանդակների բաղադրատոմս. այն կարող է դառնալ ձեր տան ամենօրյա ուտեստներից
19:45 , 22 հոկտեմբեր, 2018
Այս կարկանդակներում չկա միս, սակայն կա կարտոֆիլ, պանիր և սոխ: Դրանք շատ գեղեցիկ կարող եք մատուցել կանաչիով և թարմ բանջարեղենով:
Բաղադրատոմս
6-7 ոչ շատ մեծ կարտոֆիլ
70 գ պանիր
1 հատ ձու
1 գլուխ սոխ
պաքսիմատ
աղ
20 գ կարագ
բուսական յուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակ
Մաքրել կարտոֆիլը, լվանալ, խաշել աղաջրի մեջ: Խաշվելուց հետո թափել ջուրը և թողնել՝ հովանա:Հովացած կարտոֆիլն անցկացնել մսաղացով, ավելացնել քերած պանիր, ավելացնել մանր կտրատած սոխը:Հարել ձուն և խառնել կարտոֆիլին: Դրան ավելացնել պանիրը և կտրատած սոխը, լավ խառնել:Կարտոֆիլից պատրաստված խմորից ձեռքով պատրաստել առանձին կարկանդակներ:Դրանցից յուրաքանչյուրը լավ թաթախել պաքսիմատի մեջ, իսկ հետո դրանց վրա թեթևակի վանդակներ անել:Դնել թավան միջին կրակի վրա և տաքացնել բուսական յուղը, մի քիչ կարագ ավելացնել:Տաքացած թավայի վրա դնել կարտոֆիլի կարկանդակները, տապակել 2 կողմերից, մինչև որ թեթևակի կարմրեն:Ահա և վերջ։ Կարտոֆիլի կարկանդակներն արդեն պատրաստ են։ Բարի ախորժակ։