19:45 , 22 հոկտեմբեր, 2018Այս կարկանդակներում չկա միս, սակայն կա կարտոֆիլ, պանիր և սոխ: Դրանք շատ գեղեցիկ կարող եք մատուցել կանաչիով և թարմ բանջարեղենով:
Բաղադրատոմս
Պատրաստման եղանակ
Հովացած կարտոֆիլն անցկացնել մսաղացով, ավելացնել քերած պանիր, ավելացնել մանր կտրատած սոխը:
Հարել ձուն և խառնել կարտոֆիլին: Դրան ավելացնել պանիրը և կտրատած սոխը, լավ խառնել:
Կարտոֆիլից պատրաստված խմորից ձեռքով պատրաստել առանձին կարկանդակներ:
Դրանցից յուրաքանչյուրը լավ թաթախել պաքսիմատի մեջ, իսկ հետո դրանց վրա թեթևակի վանդակներ անել:
Դնել թավան միջին կրակի վրա և տաքացնել բուսական յուղը, մի քիչ կարագ ավելացնել:
Տաքացած թավայի վրա դնել կարտոֆիլի կարկանդակները, տապակել 2 կողմերից, մինչև որ թեթևակի կարմրեն:
Ահա և վերջ։ Կարտոֆիլի կարկանդակներն արդեն պատրաստ են։ Բարի ախորժակ։