Թրամփը սպառնացել է դադարեցնել օգնություն տրամադրել Կենտրոնական Ամերիկայի երկրներին


17:40 , 22 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է դադարեցնել օգնության տրամադրումը Կենտրոնական Ամերիկայի այնպիսի աղքատ երկրների, ինչպիսիք են Հոնդուրասը, Գվատեմալան և Սալվադորը. հայտնում է РИА Новости-ն:

«Գվատեմալան, Հոնդուրասը և Սալվադորը չկարողացան կանգնեցնել երկրները լքող մարդկանց, որոնք անօրինական կերպով շարժվում են դեպի ԱՄՆ: Այժմ մենք կդադարեցնենք կամ էականորեն կկրճատենք նրանց տրամադրվող օգնությունը»,- գրել է  նա իր թվիթերյան էջում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ այդ երրներից շուրջ  5000 միգրանտ շարժվում է  դեպի ԱՄՆ` փրկվելով աղքատությունից և բռնությունից: