Նյու Յորքում վհուկները «թուղթ ու գիր» են արել Կավանոյին և Թրամփին


21:30 , 22 հոկտեմբեր, 2018

Նյու Յորքում, իրենց վհուկներ կոչող մարդիկ, «թուղթ ու գրի» ծիսակարգ են իրականացրել ԱՄՆ գերագույն դատավոր Բրեթ Կավանոյի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա։

Ոգեհմայության գրականության խանութում «վհուկների» խումբը Կավանոյի և Թրամփի կտորից խրտվիլակների վրա անեծքներով ծիսակարգ է իրականացրել։ Խանութի մոտ հավաքվել են նոր գերագույն դատավորի հակառակորդները, ինչպես նաև հավատացյալ ամերիկացիներ, որոնք փորձել են խանգարել ծեսի անցկացմանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Բրեթ Կավանոյի դեմ սեռական ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքները դեմոկրատների «ստերն» են։