Եգիպտոսին մեղադրում են զբոսաշրջիկների օրգաններ վաճառելու մեջ


17:00 , 22 հոկտեմբեր, 2018

Այն բանից հետո, երբ անհայտ հանգամանքներում մահացած բրիտանացի զբոսաշրջիկի դիահերձումից հետո պարզ դարձավ, որ նրա մոտ որոշ օրգաններ են բացակայում, Եգիպտոսի իշխանությունները շտապեցին հերքել այդպիսի մեղադրանքները: Իսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգադրել են կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:

Դևիդ Համֆրիսը մահացել է Հուրգադա նավահանգստային քաղաքում: Տղամարդու մարմինը հայտնաբերվել է հինգ աստղանի հյուրանոցի սենյակում: Տեղեկությունն այն մասին, որ տղամարդու մոտ բացակայում են սիրտը և մի քանի այլ օրգաններ, տարածել են բրիտանական ԶԼՄ-ները:

Այդ կապակցությամ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ օրգանների վաճառքի հետ կապված ցանկացած մեղադրանք անհիմն է: