21:15 , 22 հոկտեմբեր, 2018
Հարաբերություններում ամենակարևորը վստահությունն է։ Ցավոք, միշտ չէ, որ աղջիկները կարող են հավատալ տղաներին, քանի որ վերջիններս հաճախ պարզապես օգտագործում են նրանց։
BlogNews-ը ձեզ է ներկայացնում 14 նշան, որ նա քեզ պարզապես օգտագործում է, իսկ դու չես էլ հասկանում։
- Նա չի ցանկանում խոսել ձեր հարաբերությունների, դրանց ապագայի մասին։
- Քո ընկերներն անընդհատ պնդում են, որ նա անկեղծ չէ քեզ հետ։
- Նա եսասիրաբար է մոտենում ձեր հարաբերություններին։
- Նա չի ցանկանում քեզ ծանոթացնել իր ընտանիքի և ընկերների հետ։
- Նա քեզնից պարբերաբար գումար է վերցնում։
- Նա անընդհատ քեզնից ինչ-որ բան է խնդրում։
- Նա թքած ունի քո զգացմունքների վրա։
- Նա չի արտահայտում իր սերն ու հոգատարությունը։
- Նա հաստատուն չէ։
- Նա երբեք չի բացվում քո առաջ։
- Նա քեզ հիշում է միայն, երբ նրան ինչ-որ բան է պետք քեզնից։
- Դուք ժամադրությունների չեք գնում։
- Նա վատ համբավ ունի աղջիկների հետ կապված հարցերում։
- Նա այլ աղջիկների հետ էլ է հանդիպում։