Կանադայում մի քանի երկրաշարժ է գրանցվել


14:40 , 22 հոկտեմբեր, 2018

Կանադայում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել, մագնիտուդը  կազմել է 6,8 մագնիտուդ:

Նախորդ  երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 05.39-ին:

Այս անգամ այն տեղի էր ունեցել ժամը 06.16-ին, գրանցվել է Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին: ԱՄՆ երկրաբանական ծառայությունից հայտնում են, որ  էպիկենտրոնը գտնվել է Պորտ Հարդի բնակավայրից 234 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 21 կմ խորության վրա:

Վեց րոպե անց նույն շրջանում գրանցվել է երրորդ երկրաշարժը՝ 6,5 մագնիտուդ ուժգնությամբ:

Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվում, տուժածների կամ ավերածությունների մասին՝ նույնպես: