Մակրոնը և Թրամփը քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը և սաուդցի լրագրողի սպանությունը


14:00 , 22 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահներ Էմանուել Մակրոնը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են իրավիճակը Սիրիայում և սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունը. հայտնում է РИА Новости-ն:

Կողմերը մտահոգություն են հայտնել այն հանգամանքների առնչությամբ, որոնք հանգեցրել են Խաշուկջիի ողբերգական մահվանը: