Մոսկվայում մեկնարկել է Բոլթոն-Պատրուշև հանդիպումը


12:50 , 22 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Մոսկվայում մեկնարկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հանդիպումը. հայտնում է РИА Новости-ն:

Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող արդիական հարցեր: Ռուսական կողմն ակնկալում է Բոլթոնից բացատրություններ լսել  ԱՄՆ-ի` Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու որոշման վերաբերյալ: