Նոր կառավարության միասնական դիրքորոշում չկա աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքի շուրջ. Հակոբ Արշակյան


11:20 , 22 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները. պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ 2500 մեքենա՝ Վրաստանի տարբեր քաղաքներում։

Ակցիայի մասնակիցներին լսելու էր եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։

Մինչ այդ, նախաձեռնության անդամներին էր մոտեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, թե նոր կառավարության դիրքորոշումն այդ խնդրի շուրջ ո՞րն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ