Էջմիածնի քաղաքապետ է ընտրվել Դիանա Գասպարյանը


23:41 , 21 հոկտեմբեր, 2018

Դիանա Գասպարյանը ընտրվել է Էջմիածին քաղաքի քաղաքապետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերով խորհրդական Սիփան Փաշինյանը:

Նա մասնավորապես գրել է.«Դիանա Գասպարյանը ընտրվեց Էջմիածին քաղաքի քաղաքապետ»։

Այսպիսով, ՀՀ երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում կին քաղաքապետ է ընտրվել:

Էջմիածնում քաղաքապետի պաշտոնի համար մրցում էր 12 թեկնածու:

Նշենք նաեւ, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում աննախադեպ ցածր մասնակցություն է գրանցվել.

45.278 ընտրողներից ընտրություններին մասնակցել է 15.826-ը, ինչը կազմում է ընտրողների 34,95 տոկոսը։