Վրացական Ռուսթավիում պայթյուն է որոտացել. կա 12 վիրավոր


19:12 , 21 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է

Վրաստանի Ռուսթավի քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 12 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է News Georgia-ն՝ վկայակոչելով Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությանը:

Ինչպես հաղորդվում է, պայթյունը որոտացել է քաղաքի 19-րդ միկրոշրջանի բազմաբնակարան շենքերից մեկում: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոտնակի քանդման աշխատանքների ժամանակ թթվածնի բալոն է պայթել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ