Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Երևանի 2800-ամյակի կապակցությամբ


17:17 , 21 հոկտեմբեր, 2018

Սիրելի երևանցիներ,

Երևանը մեզ համար ոչ միայն մայրաքաղաք է, բնակավայր, այլ միջավայր է, որտեղ ձևավորվում են մեր արժեքները, մեր նպատակները, երազանքները։ 
Երևանն իր գեղեցկությամբ, իր ավանդույթներով, իր բացառիկությամբ մեզ ուժ է տալիս ապրել և արարել հանուն մեր մայրաքաղաքի, հանուն Հայաստանի։

Շնորհավոր տոնդ, սիրելի Երևան!