Միայն մարզպետը չի կարող պայքարել պետություն մտնող նարկոտրաֆիկի դեմ


23:32 , 20 հոկտեմբեր, 2018

Միայն մարզպետը չի կարող պայքարել պետություն մտնող նարկոտրաֆիկի դեմ, անկախ նրանից, թե կյանքի անցած տարիներին որտեղ է աշխատել ու ինչ կոչումներ է ունեցել:

Նման լուրջ խնդրի դեմ պայքարելու համար պետք է մարզի ոստիկանությունը և ԱԱԾ-ն լինի ամենաբարձր մակարդակի վրա: Նարկոտրաֆիկը իրենից չի ենթադրում միայն թմրանյութի դեմ պայքար, դրան զուգահեռ կան նաև շատ տարբեր ապօրինի գործողություններ, որոնց դեմ ևս պետք է պայքարել:

Իսկ մարզպետ Հունան Պողոսյանը ավելի ճիշտ կլինի ամբողջ ուշադրությունը ուղղի Սյունիքի մարզի զարգացմանը: Թմրանյութերի դեմ պայքարով կարող են զբաղվել համապատասխան կառույցների բոլոր գրագետ մասնագետները: