Նախկին սիրեցյալի հետ սեռական հարաբերություններ ունենալը կարող է օգտակար լինել


21:00 , 20 հոկտեմբեր, 2018

Համաձայն տարածված կարծիքի՝ եթե բաժանումից հետո դուք հանկարծ անկողին կիսեք նախկին սիրեցյալի հետ, ապա միայն էլ ավելի կքայքայեք ձեզ՝ գրում է The Telegraph-ը։

Սակայն նոր հետազոտության մեջ ասվում է, որ նախկինի հետ սեռական հարաբերությունը չի խանգարում «շրջել էջը» հարաբերությունների խզումից հետո և նույնիսկ կարող է օգնել թեթև տանել բաժանումը։ Դա աշխատում է նույնիսկ նրանց դեպքում, ովքեր շարունակում են թախծել իրենց նախկինների համար։ Այդ մասին նշում է հետազոտության ղեկավար Ստեֆանի Սփիլմանը։

Կատարված երկու հարցումների համաձայն՝ նախկինների հետ սեռական կապեր ունենալու փորձերը չեն խանգարել հետագա էմոցիոնալ վերականգնմանը ոչ սկբի օրերին, ոչ էլ երկու ամիս անց։