Հազարավոր ցուցարարներ Լոնդոնում պահանջում են բրեքսիթի համար հանրաքվե անցկացնել


16:30 , 20 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

Հազարավոր ցուցարարներ Լոնդոնում բրեքսիթի վերջնական կյանքի կոչման համար պահանջում են հանրաքվե անցկացնել։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Ցույցի կազմակերպիչների համոզմամբ՝ միջոցառումը ամենամեծ, ամենաաղմկահարույց և ամենակարևոր բողոքի ակցիան:

Ցույցը, որը կազմակերպում է «Ժողովրդի ձայն» կազմակերպությունը, սկսվել է երթով խորհրդարանի հրապարակից: Ցույցն առաջնորդում են երիտասարդները: Կազմակերպիչներն ակնկալում են, որ դրան կմասնակցի ավելի քան 100 000 ընտրող: