Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն պատմել է կատալոնական թիմի ընթացիկ մրցաշրջանի նպատակներից.
«Մենք ցանկանում ենք նվաճել բոլոր տիտղոսները: Ցանկանում ենք տեսնել, թե ինչպես է Մեսսին բարձրացնում Լա Լիգայի, Չեմպիոնների լիգայի և Իսպանիայի գավաթի խաղարկության գավաթները:
Եվրոպայում գերիշխանություն հաստատելը մեր մշտական նպատակն է, սակայն Լա Լիգան ևս շարունակում է մնալ գլխավոր նպատակների թվում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերել է «Mundo Deportivo»-ից:
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրից հետո «Բարսելոնան» ունի 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: