Հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո. Ստամբուլում վերջին հրաժեշտը տվեցին Արա Գյուլերին (Photo, Video)


15:20 , 20 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Այսօր Ստամբուլում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերին: Նա  կյանքից հեռացել է հոկտեմբերի 17-ին՝ 90 տարեկանում: 


«Ստամբուլի աչք» անունով հայտնի հայազգի արվեստի գործչի մահվան պատճառն էր սրտի անբավարարությունը:

Ինչպես հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, Գյուլերի դին դրվել է քաղաքի կենտրոնական Բեյօղլու թաղամասի Երեք խորան հայկական եկեղեցում, ուր նախօրեին տեղի է ունեցել նրա հոգեհանգիստը:

Գյուլերի մարմինը եկեղեցուց դուրս են բերել հայկական դուդուկի ու «Դլե յաման»-ի հնչյունների ներքո՝ փաթաթված թուրքական դրոշով: Պոլսահայ լուսանկարիչը հուղարկավորվել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի հայկական գերեզմանատանը:

Image may contain: 7 people, crowd and indoor

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ