Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ


14:40 , 20 հոկտեմբեր, 2018

Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Սիրիայի Դեյր-էզ-Զորում զոհվել է ավելի քան 60 մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է SANA գործակալությունը:

«62 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավոր են միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով»,- գրում է գործակալությունը:

Միաժամանակ, աղբյուրը չի հստակեցրել ավիահարվածների ամսաթիվը: