Արա Գյուլերի մարմինը կամփոփվի Շիշլիի հայկական գերեզմանատանը


12:20 , 20 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Հոկտեմբերի 17-ին 90 տարեկան հասակում կյանքից հեռացած պոլսահայ հայտնի ֆոտոլրագրող Արա Գյուլերի մարմինն այսօր կամփոփվի Պոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Ըստ «Ակօս»-ի՝ հայկական Երեք խորան եկեղեցում «Դլե յաման»-ի ուղեկցությամբ վերջին հրաժեշտը կտրվի հայ վարպետին։ Եկեղեցում հատուկ կարգից հետո կկայանա վարպետի հուղարկավորման արարողությունը։