Կանադայում ընդունված այս օրինագիծը խանութներում հազարավոր հերթերի առաջացման պատճառ է դարձել. տեսեք, թե ինչ են այնտեղ վաճառում


12:47 , 20 հոկտեմբեր, 2018
Կանադայում ուժի մեջ է մտել մարիխուանան օրինականացնող օրինագիծը, որը չափահաս բնակիչներին իրավունք է տալիս աճեցնելու, պահպանելու և օգտագործելու այն։ Օրինագծի ընդունման օրը երկրում բացվել է մարիխուանայի վաճառքով զբաղվող 111 խանութ։ Խանութների բացվելուն պես նրանց առջև հազարավոր հերթեր են գոյացել։ Առաջին գնորդներին դիմավորել են մեծ հանդիսավորությամբ և լրագրողների ուղեկցությամբ։
Կանադայի ոստիկաններն էլ իրենց հերթին խնդրել են այլևս չբողոքել այն հարևաններից, ովքեր մարիխուանա են աճեցնում կամ օգտագործում։