Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում


11:20 , 20 հոկտեմբեր, 2018

Մեկ մարդու հրամանով օլիգարխներ չեն ստեղծվում և չեն վերանում:
Հինգ ամսում օլիգարխները չեն վերանում:

Ինչպես նաև մեկ հրամանով կոռուպցիա չի ստեղծվում, և մեկ մարդու հրամանով դա չի վերանում, դա համակարգային գործընթաց է՝ բազմաշերտ, բազմապրոֆիլ:

Եվ հայտարարել, որ Հայաստանում կոռուպցիա չկա, դա հաճելի է լսել, բայց դեռևս աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել վերացնել կոռուպցիան:

Մարդու վրա դնել նման արատավոր երևույթների վերացման երաշխավորի ֆունկցիան, դա տապալված գործ է, այն պետք է արգելվի ինստիտուցիոնալ զսպանների և հակակշիռների միջոցով:

Հետաքրքիր զրույց նեո-կոնսերվատիզմի շրջանակներում։