Մակեդոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել երկրի անվանափոխությանը


09:40 , 20 հոկտեմբեր, 2018

Չնայած հանրաքվեի ձախողմանը՝ Մակեդոնիան շարունակում է շարժվել Հունաստանի հետ տարաձայնությունը կարգավորելու ուղղությամբ: Այդպիսի կոչ է անում Եվրամիությունը: Այսպես, հոկտեմբերի 19-ին Մակեդոնիայի խորհրդարանը կողմ է քվերակել սահմանադրությունում փոփոխություներին (120-ից՝ 80-ը), որը երկրին նոր անվանում կտա՝ Հյուսիսային Մակեդոնիա: Խորհրդարանում քվեարկությունը կայացած համարվեց միայն երկրորդ փորձից հետո:

Այս քվեարկությունն արձագանք էր ԵՄ կոչին՝ Հունաստանի հետ տարաձայնությունները հարթելու հետ կապված: Մակեդոնիայի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու, ինչպես նաև երկրի անվանափոխության վերաբերյալ հանրաքվեից հետո, որն անբավարար ներկայության պատճառով անվավեր ճանաչվեց, Եվրահանձնաժողովը Սկոպյոյին կոչ արեց այդ հարցերի շուրջ քայլեր ձեռնարկել: