CW-ն «Դորիան Գրեյի դիմանկարի» մոտիվներով երգիծական սերիալ է նկարահանում


22:10 , 19 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

CW հեռուստաալիքը սկսել է երգիծական սերիալի արտադրությունը՝ հիմնված անգլիացի գրող Օսկար Ուալդի «Դորիան Գրեյի դիմանկարը» դասական վեպի վրա։ Variety-ի հաղորդմամբ, շոուի գլխավոր հերոսը, ի տարբերություն գրական ստեղծագործության, կին է լինելու։

««Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի մոտիվներով նկարահանվող սերիալում գլխավոր հերոսը գործարք է կնքում սատանայի հետ և ստանում հավերժական երիտասարդություն, բայց վերջիվերջո (շուրջ 50 տարի եսասեր և անխոհեմ կյանք վարելուց հետո) նա հոգնում է և որոշում սկսել ծերանալ,  բախվում է իր անհոգ երիտասարդությանը։ Պետք է հաշվի առնել, որ գլխավոր հերոսը կին է, իսկ շեշտը դրված է հումորի վրա»,- գրել է Variety-ը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։