Tert.am-ը գրում է.
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ռուդի Ջուլիանիի այցը Հայաստան ոչ թե տարածաշրջանային է, այլ մասնավոր. նա գալիս է մասնակցելու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կազմակերպած տնտեսական ֆորումին: Այս մասին նա ասաց Tert.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով Ֆեյսբուքում արած իր գրառումը:
«Նրա այցը երկկողմ քաղաքական օրակարգ չի պարունակում, և տարածաշրջանային չէ: Նա Հայաստան է գալիս ոչ թե որպես ԱՄՆ նախագահի կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով խորհրդական կամ նախագահի իրավական խմբի պատասխանատու, այլ որպես «Ջուլիանի փարթներսի» հիմնադիր: Հայաստանում է լինելու մասնավոր այցով»,- ասաց նա:
Նշենք, որ Սուրեն Սարգսյանը Ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ իր տեղեկություններով, Հայաստան կժամանի Թրամփի խորհրդական, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջիուլիանին:
Չնայած Ջուլիանիի այցը Հայաստան մասնավոր է, սակայն, այնուամենայնիվ, ըստ նրա՝ այն լավ առիթ է հայ-ամերիկյան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։