Կյանքը երկարաձգելու միջոց է հայտնաբերվել


20:00 , 19 հոկտեմբեր, 2018

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ օմեգա-3 կիսահագեցած ճարպաթթուները, որոնք առկա են ծովամթերքներում, երկարաձգում են տարեց մարդկանց կյանքի տևողությունը և կանխում վաղժամ մահվան հավանականությունը: Այս մասին հաղորդում է MedcalXpress-ը:

1992-2015-ին տեղի ունեցած ուսումնասիրությանը 2622 չափահաս մարդ է մասնակցել, որոնց միջին տարիքը 74-ն է:

Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ մասնակիցների 89 տոկոսի շրջանում տարիքային խրոնիկ հիվանդություններ են նկատելի եղել, այդ թվում՝ ֆիզիկական և մտավոր գործառույթների խախտումը: Իսկ օմեգա-3-ի օգտագործման բարձր մակարդակ 24 տոկոսով նվազեցրել է անառողջ ծերացումը: Բացի այդ՝ դրանում առկա դոկոսապենտաենի թթուն 18-21 տոկոսով դրան է նպաստել: Մյուս միացությունների շրջանում ազդեցություն չի հայտնաբերվել: