Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել. Ալումյան


16:10 , 19 հոկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ՄԻԵԴ դիմել:

Գանգատի բովանդակության մասին այս փուլում պաշտպան Հայկ Ալումյանը մանրմասաներ չի ցանկանում հայտնել:

«Խնդիրները, որոնք մենք պետք է դնենք Եվրոպական դատարանի առաջ՝ տվյալ գործում ներպետական դատարաններն արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրել չեն կարող: Ինչը նշանակում է, որ հայաստանյան ներպետական ատյանները տվյալ գործի համար արդյունավետ չեն, ուստի՝ այս պարագայում դրանց սպառումը Եվրոպական դատարան դիմելու առումով պարտադիր նախապայման չեն», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հ.Ալումյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ