Ալավերդու Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհի Էնգելս թաղամասի հատվածը


14:25 , 19 հոկտեմբեր, 2018

Այսօր Ալավերդու Պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել էին Մ-6 միջպետական ճանապարհի Էնգելս թաղամասի հատվածը: Ի տարբերություն նախորդ անգամվա՝ այսօր մարդիկ առավել քան վճռական են տրամադրված իրանց աշխատանքի համար և առավել ճիշտ են ձևակերպում պահանջները: Սա ևս շատ կարևոր պահ էր, երբ մարդիկ ձայն բարձրացրին իրենց՝ որպես քաղաքացու անունից: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ նախատեսվող այսօրվա հանդիպմանը հուսով եմ՝ հաջողություն կգրանցվի, և մեկ անգամ էլ բոլորս կտեսնենք, որ հավաքական ուժն է, որ սարեր էլ կշրջի:

ՀԳ․ Ալավերդու կողմից Երևան գնացող պատվիրակությանը հաջողություն եմ ցանկանում: