Ինտերպոլի նախկին ղեկավարի կինը կարծում է, որ ամուսինը մահացած է


13:30 , 19 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ինտերպոլի նախկին ղեկավար Մեն Խունվեյի կինը` Գրեյս Մենը, ասել է, որ մտավախություն ունի, որ իր ամուսինն արդեն մահացած է. հայտնում է РИА Новости-ն:

«Կարծում եմ` դա հետապնդում է քաղաքական պատճառներով: Ես վստահ չեմ, որ նա ողջ է»,- ասել է նա BBC-ին` հավելելով, որ սպառնալիքներ է շարունակում ստանալ:

Հիշեցնենք,  որ Խունվեյն անհետացել էր Չինաստան այցից հետո: Ավելի ուշ չինական կողմը հայտարարեց, որ նրա նկատմամբ  հետաքննություն է սկսվել, քանի որ Խունվեյը մեղադրվում է օրենքը խախտելու մեջ: