Լիլի Մորտոյի՝ հիմարիկ, սեքսուալ շիկահերի կերպարը, Զառայի նոր դերն ու տղամարդիկ՝ կանանց միջավայրում. ինչպես են անցնում «Women՛s Club»–ի նկարահանումները


11:10 , 19 հոկտեմբեր, 2018

Life.tert.am-ը գրում է. 

6 տարբեր բնավորության ու խառնվածքի կանայք՝ մեկ բեմում: Նրանք ամեն շաբաթ ներկայանում են «Շանթ» հեռուստաընկերության եթերում՝ կին -տղամարդ տարբերությունների, փոքրիկ «հակամարտությունների» ու կյանքի՝ բոլորիս ծանոթ իրավիճակների մասին հումորային մեկնաբանությամբ: «Vitamin» prօduction-ի՝ «Women՛s Club» նախագծի հերթական նկարահանման ընթացքին հետևել է Tert.am Life-ը, ֆիքսել բեմում ու բեմից դուրս հետաքրքիր դրվագները և զրուցել ակումբի անդամներից մի քանիսի հետ:

Լիլի Մորտոն, Զառա Սահակյանը, Թամարա Պետրոսյանը, Անահիտ Կիրակոսյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշա Մատվեևան վերջին շտկումներն էին անում նկարահանումից առաջ: Ինչպես կանանց է հատուկ՝ ամեն դետալի վրա՝ վարսերից մինչև զգեստ, աղջիկները լրջորեն նախապատրաստվում էին մասնագետների օգնությամբ: Նշում են՝ հուզմունքը ամեն անգամ կա, քանի որ փորձում են լավագույնս ներկայանալ հանդիսատեսին ու հեռուստադիտողին:

  

Նախագծի առաջին թողարկման ժամանակ նրանք ներկայացրին իրավիճակ՝ տպավորություն ստեղծելով, թե  իրար հետ լեզու չեն գտնում: Մեզ հետ զրույցում աղջիկները ժպիտով փաստեցին, չնայած իրենց տարբերությանը, կուլիսների հետևում ամեն բան հարթ է, իրենք հաշտ ու համերաշխ, իսկ եթե վեճեր են ծագում, ապա դրանք բացառապես ստեղծագործական են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։