ՀՀԿ ԳՄ-ն քննարկել է ԸՕ նախագիծը, սպասվելիք արտահերթ ԱԺ ընտրություններին առնչվող հարցերը


00:00 , 19 հոկտեմբեր, 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,-մանրամասնել է նա։