ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում հոկտեմբերի 18-ին տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Ռուսաստանի և Հայաստանի միջև միջուկային, ավանդական և վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցության հարցեր, էներգախնայող տեխնոլոգիաների զարգացում և ռուս-հայկական համագործակցությունը բնական պաշարների արդյունահանման ոլորտում նոր տեխնոլոգիաների կիրառում» թեմաներով, որը կազմակերպվել է Expo Russia Armenia 2018-ի շրջանակում: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։
Ռուս արտադրողները ներկայացրել են նոր տեխնոլոգիաները և դրանց կիրառումը էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը միջուկային, վերականգնվող էներգետիկայի բնագավառում էներգախնայող տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:
Անդրադարձ է եղել ռուս մասնագետների մասնակցությանը ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերազինման, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի ստեղծման գործում: