Փաշինյանին սթափվելու պահանջներ ներկայացնելը կարող է հանգեցնել ավելի վատ հետևանքների, քան, ձեր կարծիքով, նրա կատարած վերջին քայլերն են


05:39 , 19 հոկտեմբեր, 2018
Հարգելի նախկին արմատական հեղափոխականներ, եթե դուք մոռացել եք, ապա ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ Փաշինյանն արդեն հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, և երկու ամիս չանցած կայանալու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ դա նշանակում է, որ դուք շատ վատ ժամանակ եք ընտրել «սթափվելու» և նրան ինչ-որ պահանջներ ներկայացնելու համար: Դա կարող է հանգեցնել շատ ավելի վատ հետևանքների, քան, ձեր կարծիքով, նրա կատարած վերջին քայլերն են: