Կենդանաբանական այգու այցելուն ակնոցը վագրի վանդակն է գցել և փորձել է ներս մտնել՝ այն հանելու


23:00 , 18 հոկտեմբեր, 2018

Կադրերում երևում է, որ տղամարդն արդեն անցել է պարիսպն ու պատրաստվում է իջնել դեպի վանդակը, սակայն նկատում է մոտեցող կենդանուն և կանգ է առնում։ Նրա գործողություններին հետևել է ամբոխը։

Այդ պահին վագրը սկսել է անհանգիստ պտտվել վանդակի մեջ։

Ավելի ուշ կենդանաբանական այգու տնօրինությունը հայտարարություն է տարածել, որում խնդրել է այցելուներին վտանգի չենթարկել իրենց կյանքը և խուսափել նման իրավիճակներից։