Խաչատուրյան քույրերին թույլ են տվել շփվել բոլորի հետ, ովքեր կապ չունեն քրեական գործի հետ


18:30 , 18 հոկտեմբեր, 2018

Panorama.am-ը գրում է.

Մոսկվայի քաղաքային դատարանը վերանայել է հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերին արգելված գործողությունների ցանկը։ Ինտերֆաքսի հաղորդմամբ, այժմ նրանք կարող են առանց քննիչների թույլտվությամբ անձնական և կենցաղային թեմաներով շփվել ընկերների, ուսուցիչների և ցակացած այլ անձի հետ, ովքեր քրեական գործում ընդգրկված չեն։

Միևնույն ժամանակ, նրանց թույլ չեն տալիս քրեական գործի հանգամանքները քննարկել այդ քաղաքացիների հետ։ Ինչպես նախկինում, հիմա էլ չեն կարող ԶԼՄ-ներին մեկնաբանություններ տալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։