Ասում էինք՝ թող հունիսին, հուլիսին լիներ ընտրությունները, որ ժողովուրդը հանգստանար. Ծառուկյան


17:40 , 18 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Եթե Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ է եղել, ոնց կարող էր արտահերթ ընտրություններ անցկացնելու այդ օրենքին դեմ լիներ. լրագրողների հետ զրույցում նամն կարծիք հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

 Նա նշեց նաև, որ Փաշինյանի հետ ահնդիպել են, զրուցել, հասկացել իրար: «Փաշինյանի հետ հանդիպեցինք, Փաշինյանը մեզ հետ յուրահատուկ՝ թղթով էր: Խոսվեց, որ, այո, իրենք են այդ շարժումը սկսել, մենք էլ աջակցում էինք: Ուղղակի ես մտածում էի, որ թող հունիսին, հուլիսին լիներ արտահերթ ընտրությունները, որ ժողովուրդը հանգստանար: Հիմա կլինեն ընտրություններ, դրսի ժողովուրդն էլ կտեսներ, որ խախանդ, ամեն ինչ լավ է, ներդրումներ էլ կլինեն»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե հիմա ԲՀԿ-ական նախարարների ու մարզպետների աշխատանքը վերականգնվելո՞ւ է՝ Ծառուկյանը պատասխանեց, որ համապատասխան օրինական, թե անօրինական կլինի՝ ինքն աջակցելու է, կազմակերպելու.«Անկախ նրանից, թե կոալիցիա կլինենք, ընդդիմություն կլինենք՝ ի օգուտ ժողովրդին ենք գործելու: Ես արտահերթ ընտրություններով, քաղաքականությամբ չեմ ապրում»: