ՌԴ-ն ազատագրել է Սիրիայի 95 տոկոսը. Պուտին


17:20 , 18 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանն ազատագրել է Սիրիայի գրեթե ողջ տարածքը` թույլ չտալով, որ պետությունը փլուզվի: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:

«Մենք այս տարիների ընթացքում ազատագրել ենք Սիրիայի 95 տոկոսը, դա առաջինը: Երկրորդը, հաստատել ենք այնտեղ պետականություն` թույլ չտալով պետությանը փլուզվել»,-ասել է  Պուտինը «Վալդայ» բանավեճային ակումբի նիստի ժամանակ: