Ֆրանսիացի նախարարը չի այցելի Սաուդյան Արաբիա` ի նշան բողոքի լրագրողի անհետացման դեմ


15:50 , 18 հոկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը միացել է այն ղեկավարներիին, որոնք հրաժարվել են մասնակցել  Սաուդյան Արաբիայում նախատեսված ներդրումային համաժողովին` ի նշան բողոքի Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի անհետացման դեմ. հայտնում է ТАСС-ը:

Լե  Մերը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները պետք է բացատրեն լրագրողի անհետացումը: