«Ուղղակի այս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ». Տաթևիկ Ադումյանը՝ եղբոր ու իսկական ընկերության մասին


14:45 , 18 հոկտեմբեր, 2018

Դերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի իր էջում եղբոր հետ նոր լուսանկար է հրապարակել ու դրան կից  խոհափիլիսոփայական գրառում կատարել։ Դերասանուհին կարծես թե կիսատության զգացողություն ունի, որ եղբայրը կողքին չէ։

«Երբ հարազատ եղբայրդ լինում է ամենամոտ ընկերդ, ում հետ խոսում ես ամեն-ամեն ինչի մասին։ Մարդիկ կարող են լինել երկերեսանի, և երբեք չես իմանում՝ դիմացինդ պարզ է քեզ հետ, թե չէ։ Ինչևէ, ժամանակի մաղը շատ կեղծավորներին մաղեց ճանապարհիցս։ Նրանց մեջ անգամ կային այնպիսիք, որ ինձ իբրև իրենց ընտանիքի  անդամ էին համարում իրենց իսկ շահի համար։ Ու եթե ձայն չես հանում, թվում է իրենց, թե հիմար ես։

Ինչ եմ ուզում ասել ձեզ, սիրելիներս, երբ այնպես է ստացվում, որ ընտանիքի անդամներն են մոտ ընկերներ դառնում, այ դա է հարյուր տոկոսանոց մաքուր շփումը, որովհետև երբեք արյունը ջուր չի դառնում։ Սպարտակ, մեկ-մեկ մտածում եմ՝ ինչքան բախտավոր եմ ես, որ դու ես եղբայրս, ուղղակի էս հեռավորությունից խեղդվում եմ արդեն ու կիսատ եմ»,- գրել է Տաթևիկը։ 

43515847_305802866905859_2016327965180954920_n