Tert.am-ը գրում է.
Մենք որոշել ենք, որ ներառական քաղաքականություն ենք վարելու և մեր ցուցակում ընդգրկելու ենք շատ անհատների, ովքեր կուսակցության անդամ չեն այս պահին, բայց գուցե կցանկանան վերանայել, դառնալ քաղաքական թիմի անդամ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը` անդրադառնալով ՔՊ-ի համամասնական ցուցակի կազմմանը:
«Այս պահին նման սահմանափակում անձանց առաջ չենք դնում, մենք ինքներս ենք շատ շահագրգռված հրավիրել մասնագետների, հանրային գործիչների, մարդկանց, ովքեր գիտենք, որ իրենց գործով և գիտելիքով կարող են ծառայել խորհրդարանում, միջազգային կառույցներում ներկայացնել ՀՀ շահերը»,– շեշտեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ