Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2018 թվականի հոկտեմբերի 11-ին հրապարակել է «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 71306/11) վճիռը, որով արձանագրել է Կոնվենցիային կից թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի՝ սեփականության պաշտպանություն խախտում:
Սույն գործով դիմումատուները Թեղուտ գյուղում գտնվող 0.383 հեկտար վարելահողի համասեփականատերեր են եղել, որը հասարակության և պետության կարիքների համար օտարվել է հանքաարդյունաբերության կազմակերպումն իրականացնելու նպատակով:
Եվրոպական դատարան ներկայացված գանգատով դիմումատուները պնդել են, որ օտարվող սեփականության դիմաց սահմանված փոխհատուցման գումարը շատ ցածր է եղել, և պտղատու ծառերից ստացված եկամուտը հաշվի չի առնվել:
Ներպետական դատարանները դիմումատուների այս պնդումն անտեսել են և, որպես փոխհատուցման ենթակա գումար, հաստատել են միայն գույքի շուկայական արժեքի հիման վրա հաշվարկված գինը: