Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծը


14:10 , 18 հոկտեմբեր, 2018

168.am-ը գրում է.

ՀՀ Ազգային Ժողովում շրջանառության մեջ է դրվել միասեռ ամուսնություններն արգելող օրենքի նախագիծ, որի  հեղինակն է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

Նախագծով առաջարկվում է Ընտանեկան օրենսգրքում ամուսնությունների  կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների մեջ ավելացնել նույն սեռի անձանց միջև ամուսնությունների կնքման արգելքը։