Հանգուցյալ արքայադուստր Դիանայի սպասավորը արքայազն Հարիին խնդրել է երեխային նրա պատվին անվանակոչել


12:50 , 18 հոկտեմբեր, 2018

Արքայադուստր Դիանայի նախկին սպասավոր Փոլ Բարելը դիմել է Մեգան Մարքլին և արքայազն Հարիին՝ խնդրելով իրենց ապագա երեխային անվանակոչել ի պատիվ Ուելսի հանգուցյալ արքայադստեր:

«Եթե դուք դուստր ունենաք, քաջ եղեք և նրան Դիանա անվանեք: Ձեր մայրը շատ կհպարտանար»,- Twitter-իր էջում գրել է Փոլը:

Հայտնի է, որ Բարելի և արքայադուստր Դիանայի միջև միշտ եղել ենն ջերմ և վստահելի հարաբերություններ: