«Նա իր օբյեկտիվով պատմություն է գրել». Էրդողանը ցավակցել է Արա Գյուլերի մահվան կապակցությամբ


11:25 , 18 հոկտեմբեր, 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել նախօրեին կյանքից հեռացած աշխարհի 7 լավագույն լուսանկարիչներից մեկը համարվող պոլսահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերի մահվան կապակցությամբ:

Ինչպես գրում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը, Էրդողանն իր վշտակցությունն է հայտնել Գյուլերի ընտանիքին, մտերիմներին ու երկրպագուներին՝ շեշտելով, որ լեգենդար արվեստի գործիչն աշխարհի տարբեր անկյուններում ու ամենահեղինակավոր հարթակներում լավագույնս է ներկայացրել Թուրքիան:

«Մեծ վշտով տեղեկացա Արա Գյուլերի մահվան մասին: Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց թողած ստեղծագործություններով: Հենց այսպիսի մեծ արվեստագետ է ինձ համար իր օբյեկտիվով պատմություն գրած Արա Գյուլերը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը, պոլսահայ հայտնի լուսանկարիչը մահացել է նախօրեին Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Նրա մահվան պատճառ է հանդիսացել սրտի անբավարարությունը:

Ի դեպ, Էրդողանը Թուրքիայի միակ նախագահն է, ում Գյուլերը չի մերժել և լուսանկարել է: Այդ լուսանկարահանման համար պոլսահայ լուսանկարիչը հյուրընկալվել էր Էրդողանների ընտանիքին՝ նախագահի նստավայր:

Похожее изображение
Похожее изображение
Картинки по запросу erdogan ara guler