Երբ մի տեղ բարդ քրեական իրավիճակ է լինում, նշանակում են ոչ թե «ուժեղ» մարզպետ, այլ ուժեղ ոստիկանապետ


11:04 , 18 հոկտեմբեր, 2018

Թե բա՝ Հունան Պողոսյանի նշանակումը մարզպետի պաշտոնում պայմանավորված է Սյունիքում բարդ քրեական իրավիճակով: 

Հարգելիներս, երբ մի տեղ բարդ քրեական իրավիճակ է լինում, նշանակում են ոչ թե «ուժեղ» մարզպետ, այլ ուժեղ ոստիկանապետ, ուժեղ դատախազ, ուժեղ դատավոր: 

Նրանց պարտականությունն ա պայքարել քրեական բարդ իրավիճակի դեմ: Մարզպետը մի քիչ այլ գործառույթներ ունի: Էլ չեմ ասում, որ Սյունիքի քրեական իրավիճակը շատ չի տարբերվում այլ մարզերից: Մի հատ Լիսկա էր, որ բոբո էին սարքել սաղի համար, էն էլ արդեն չկա: