«Նրա սեռական կյանքը երկակի է, նա հոմոսեքսուալ ու հետերոսեքսուալ է». ԿՀՎ-ն Հիտլերի մասին զեկույց է գաղտնազերծել


10:30 , 18 հոկտեմբեր, 2018

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է նացիստական Գերմանիայի առաջնորդի մասին 1943 թվականի զեկույցը: Հետազոտության հեղինակները եզրահանգման են եկել, որ Երրորդ ռեյխի ֆյուրերն ունեցել է և՛ հոմոսեքսուալ, և՛ հետերոսեքսուալ կողմնորոշում:

«Նրա սեռական կյանքը երկակի է, ինչպես և նրա քաղաքական հայացքները, նա հոմոսեքսուալ ու հետերոսեքսուալ է, սոցիալիստ ու մոլի նացիստ, տղամարդ և կին: Կան որոշակի փաստեր, որոնք ապացուցում են, որ նա բախվել է սեռական անբավարարության ու հուսահատվել: Հավանաբար կան հոգեկան կամ ֆիզիկական խոչընդոտներ, որոնք խանգարում են նրան սեռական կյանքում հաճույք ստանալ»,- նշվում է զեկույցում:

Բացի այդ՝ Հիտլերին նույնիսկ վերագրում են սադոմազոխիստական հակումներ, որոնք արտահայտվել են իր ընկերոջ սպանությունից հետո:

Նշվում է, որ Հիտլերն ասել է, որ ամուսնությունն իր համար չէ, և որ իր «միակ հարսնացուն հայրենիքն է»: