Ջեյմս Բոնդին ծաղրել են կենգուրուով լուսանկարի համար


05:34 , 18 հոկտեմբեր, 2018

Մորգանի հրապարակած նկարում Ջեյմս Բոնդի մասին ֆիլմերում 007 գործակալին մարմնավորած Քրեյգը երեխային տանում է կենգուրու պայուսակի մեջ։

«Գործակալ 007, դո՞ւ էլ ես նույնն անում»,– դերասանին խայթել է Մորգանը և «կենգուրու–պայուսակ» և «կանացիբոնդ» հեշթեգերն է ավելացրել գրառմանը։

Դերասանի երկրպագուները կշտամբել են Մորգանին իրենց մեկնաբանություններում։

«Ես ինձ ամենաերջանիկ մարդն եմ զգում, երբ զբոսնում եմ փոքրիկներիս հետ։ Ափսոս, որ դու չափազանց առնական ես, հայր լինելու համար»,– գրել է օգտատերերից մեկը։

«Նա կարող էր երեխային իր արգանդում կրել և կրծքով կերակրել, բայց էլի քեզանից ավելի տղամարդ կլիներ»,– գրել է մեկ ուրիշը։