Մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը


03:36 , 18 հոկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է:

Ստամբուլում 90 տարեկանում մահացել է հայտնի պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։

Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, ինչի արդյունքում նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Հիվանդանոցում բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։ Քիչ անց, սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։

Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:

Հոդվածի շարունակությունը կարող եք կարդալ այստեղ: