Հետաքրքիր փաստ Էյֆելյան աշտարակի և մարդու ոտքի ոսկորի մասին


04:43 , 18 հոկտեմբեր, 2018

Բոլորիս հայտնի է Էյֆելյան աշտարակը, սակայն քչերը գիտեն, որ դրա կոնստրուկցիայի հիմքում ընկած է մարդու ոտքի ոսկորների և հոդերի ամրացման ձևերից մեկը:

19-րդ դարի կեսին շվեյցարացի գիտնական Գերման ֆոն Մայերն ուսումնասիրում էր ազդրի ոսկորը: Նա ուշադրություն էր դարձնում հատկապես այն հատվածին, որտեղ ազդրոսկրը թեքվում է և միանում հոդին: Այդ հատվածը բաղկացած էր բազմաթիվ մանր ոսկորներից, որոնք ունեին հատուկ դասավորվածություն, ինչի շնորհիվ էլ այն չէր կոտրվում մարմնի ծանրության տակ և բաշխում էին ծանրաբեռնվածությունը:

Իսկ Գուստավ Էյֆելի ինժեներները հանրահայտ աշտարակի կոնստրուկցիան ստեղծեցին այդ ուսումնասիրությունից քսան տարի անց և դրա ազդեցության տակ: