Կերչի սպանդի հեղինակը 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է


22:36 , 17 հոկտեմբեր, 2018
Այսօր Ղրիմի Կերչ քաղաքի Պոլիտեխնիկական քոլեջում, ըստ վերջին տվյալների, 19 մարդու սպանած և մոտ 50 մարդու վիրավորած ահաբեկիչը 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է, ով սովորում է նույն քոլեջի 4 կուրսում։ Ռուսաստանյան «Ռիա Նովոստի»-ի տարածած տեսանյութում պարզ լսվում են կրակոցների ձայները։ Ըստ Ղրիմի իրավապահների՝ Ռոսլյակովը քոլեջի բուֆետում պայթյուն է կազմակերպել, իսկ հետո էլ կրակ բացել քոլեջի շենքից փախչողների վրա։ Վերջին տվյալների համաձայն՝ 19 սպանվածների մեծ մասն ուսանողներ են։